Հայոց լեզու

Կետադրել տրված նախադասությունները

•Սիրելի՛ իմ Պապ, մեզ մնում է նոր աղետների առաջն առնել,- հուսադրված պատասխանեց Երեմիան:
• Մի կողմում ընկած էր ավտոմատը, մյուսում՝ խառնիխուռն թափված զանազան իրեր, որոնց մի մասն արդեն ցրիվ էր տվել հատակով մեկ:
• Ուրեմն դու ինձ այդ կասես, այնպես չէ՞, քո՛ւյր Սեդա,- հարցրեց կրկին իշխանը:
• Երանի քո աչքերին, թագուհի՛, որ տեսել ես այդ հանդեսը,- մրմնջաց Սեդան:
• Այնքան մեղմանուշ, այնքան դյութիչ էր մեղեդին, որ Ջուլիետան կարծում էր՝ իր սրտի լարերի վրա էր նվագում:

2. Ուրիշի ուղղակի խոսքերը դարձրու անուղղակի
ԱՌՅՈՒԾ ԵՎ ԱՂՎԵՍ ԵՎ ԱՐՋԱռյուծն հիվանդացավ, և ամեն կենդանիները եկան նրան տեսության. միայն աղվեսն ուշացավ: Արջը չարախոսեց նրան, և աղվեսն դռնամտից լսեց և ներս ընկնելով թավալվեց առյուծի առաջ: Առյուծն ասաց աղվեսին. «Բարի ժամին չեկար, գարշելի, ասա ինձ, ի՞նչու ուշացար»: Աղվեսն ասաց. «Մի բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առողջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության»: Եվ առյուծն ասաց. «Բարի եկար, իմաստուն կենդանի, ինչն է այդ դեղը»: Աղվեսն ասաց. «Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծի վրա և իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից»: Եվ առյուծը հրամայեց. արջին բռնեցին և սկսեցին հանել մորթին: Իսկ նա վայում էր և արձակում մեծամեծ ոռնոց: Եվ աղվեսն ասաց. «Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով կչարախոսի մեկին»:

1.Առյուծն ասաց աղվեսին. «Բարի ժամին չեկար, գարշելի, ասա ինձ, ի՞նչու ուշացար»:
Առյուծն ասաց աղվեսին, որ նա բարի ժամին չեկավ, ասի իրեն, թե ինչու ուշացավ:
2.Աղվեսն ասաց. «Մի բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առողջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության»:
Աղվեսն ասաց բարի թագավորին, որ չբարկանա, ինքը երդվում է նրա գլխով, որ նրա առողջության համար այցելեց շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեց, բայց իմացավ դեղը նրա բժշկության:
3.Եվ առյուծն ասաց. «Բարի եկար, իմաստուն կենդանի, ինչն է այդ դեղը»:
Եվ առյուծն ասաց, որ բարի եկավ, ինչն է այդ դեղը:
4. Աղվեսն ասաց. «Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծի վրա և իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից»:
Աղվեսն ասաց, որ խիստ պիտանի է և դյուրին. Բժշկապետերն ասացին, թե կենդանի հանենք արջի մորթին և տաք-տաք գցենք առյուծի վրա և իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից:
5. Եվ աղվեսն ասաց. «Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով կչարախոսի մեկին»:
Եվ աղվեսն ասաց, որ այդ ամենը իրեն և նրան, ով արքունիք մտնելով կչարախոսի մեկին:

3.    Կետադրիր առակը
ԹԱԳԱՎՈՐ ԵՎ ՕՁ
Կար մի թագավոր և ուներ նա մի սիրելի օձ, որ նրան ամեն օր բերում էր մի կարմիր դահեկան: Եվ թագավորն ունեցավ մի մանուկ, որին սնուցում էր գահի վրա և օձը նետում էր մանկան պարանոցով. և այդպես խաղում էին օձն ու մանուկը: Եվ երբ մանուկը մեծացավ, մի անգամ խաղի ժամանակ սուրը հանեց և կտրեց օձի պոչը և գետին գցեց: Եվ զայրացավ օձը, թույնով զարկեց մանուկին, և մանուկը իսկույն մեռավ, և օձը գնաց օտար երկիր: Եվ երբ թագավորը եկավ և մանուկին օձի թույնից սևացած և մեռած տեսավ և օձի պոչը գետնին ընկած, իմացավ, որ յուր մանուկն է թրով կտրել օձի պոչը: Եվ սգաց որդուն, տարավ թաղեց գերեզմանում:Եվ անցավ մի առ ժամանակ, և թագավորը խնդրանքներ ուղարկեց այն օձի մոտ և ասաց. ՙՙ<>: Իսկ օձը պատասխան տվեց և ասաց. <>՚:

4. Շարունակիր տրված պնդումները
Համադասական է կոչվում այն նախադասությունը, որը կազմված է իրար համադաս նախադասություններից և համադասական շաղկապներով:
Ստորադասական է կոչվում այն նախադասությունը, որը ստորադասական նախադասություններով երկրորդական նախադասությունը կապում է գլխավորին: Միշտ ստորադաս նախադասությունը կապված է լինում գերադասից:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: