Էկոլոգիական բառերի բացատրական բառարան

 

Աղետ– պատահար է, որն առաջանում է բնական կամ տեխնածին արտակարգ իրավիճակների արդյունքում
Արգելոց-բնության մշտապես պահպանվող ու վերահսկվող տարածք `
Արգելավայր– բնության հատուկ պահպանվող տարածք է` մշտապես կամ ժամանակավորապես առանձնացված:
Բնություն-մարդուն շրջապատող ֆիզիկական միջավայրն է և սովորաբար ընդգրկում է ֆիզիկական տիեզերքի բոլոր առարկաներն ու երևույթները, բացի նրանցից որոնք ստեղծված են մարդկանց կողմից։
Բնօգտագործում-Բնօգտագործում է կոչվում ընդհանրապես բնական ռեսուրսների և բնական պայմանների օգտագործումը մարդու կողմից:
Բնապահպանություն-Բնապահպանությունը միջոցառումների մի համակարգ է, որն ապահովում է բնական միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը, բնական ռեսուրսների պահպանումը և վերականգնումը:
էկոլոգիա– գիտություն է կենդանի օրգանիզմների և նրանց համակեցությունների միմյանց միջև ու շրջակա միջավայրի միջև հարաբերությունների մասին: Ուսումնասիրում է շրջակա բնական միջավայրի կայունացման ու կարգավորման կենսահարույց մեխանիզմները և կյանքի կայունությունն ապահովող գործոնները: Էկոլոգիան հետազոտում է այդ մեխանիզմների խախտման պատճառները և մշակում դրանց դեմ պայքարելու արդյունավետ միջոցներ:
Էկոլոգիական էթիկա-Էկոլոգիական էթիկան էկոլոգիայի և դասական էթիկայի սահմանագծում ձևավորված միջառարկայական համալիր հետազոտությունների ոլորտ է: Էկոլոգիական էթիկան երբեմն նաև անվանում են բնապահպանական, կանաչ, էնվայրոնմենտալ: Էկոլոգիական էթիկայի առարկա է համարվում բնության և դրա առանձին ներկայացուցիչների նկատմամբ մարդու բարոյական վերաբերմունքը կարգավորող էթիկակական սկզբունքների և կանոնների հիմնավորումը և մշակումը:
Էկոլագիական ճգնաժամ-Կենսոլորտի վրա մարդու գործունեության անբարենպաստ ազդեցության սրումն է
Էկոհամակարգ-էկոլոգիայի հիմնական հասկացություններից է:
Էրոզիա-Էրոզիայի էությունը կայանում է նրանում, որ անձրևների, ձնհալի, ոռոգման ջրերի և քամիների ազդեցության տակ հողածածկը լվացվում է, քայքայվում և աստիճանաբար զրկվում  օրգանական  նյութերից ու  բույսերին  մատչելի սննդատարրերից:
Կոմպոստ-Դա մի պարարտանյութ է, որն առաջանում է թափոնների քայքայումից: Դա բույսերի համար շատ օգտակար է: Բույսերին ավելացնում է սննդատար նյութեր
Կենսահումուս– Կենսահումուսը էկոլոգիապես մաքուր, կենսաբանորեն ակտիվ օրգանական պարարտանյութ է, որն իրենից ներկայացնում է կալիոֆոռնյան կարմիր որդերի կողմից վերամշակված գոմաղբ և օրգանական թափոններ` կոպրոլիտի ձևով:
Ջերմոցային Էֆեկտ-Այն մի ազդեցությունն է, որն առաջացել է արևի ճառագայթման խախտման հետևանքով: Արդյունքում ջերությունը կորցրել է իր հավասարակշռությունը և սկսել է արևից փոխանցվել երկրի մակերևույթ:
Բ
նօգտագործում Բնօգտագործում է կոչվում ընդհանրապես բնական ռեսուրսների եւ բնական պայմանների օգտագործումը մարդու կողմից
Ռացիոնալ և ոչ ռացիոնալ բնօգտագործում Բնօգտագործումը համարվում է ոչ ռացիոնալ, եթե բնական ռեսուրսը եւ դրա օգտակար հատկությունները օգտագործվում են ոչ լրիվ չափով, եւ այդ ընթացքում էական վնաս Է հասցվում միջավայրին, խախտվում Է երկրահամակարգերի բնականհավասարակշռությունը։ Հակառակ դրան, ոացիոնալ բնօգտագործման դեպքում բնական ռեսուրսը (անտաոը, հանքանյութը, գետի ջուրը եւ այլն) եւ դրա օգտակար հատկությունները օգտագործվում են անմնացորդ, եւ միաժամանակ նվազագույն վնաս է հասցվում բնական միջավայրին։
Ռեսուրս-Կենդանի և անկենդան բնության օբյեկտների և համակարգերի ամբողջությունը, բնական միջավայրի բաղադրատարրերը, որոնք օգտագործվում են հասարակական արտադրության գործընթացում` մարդու նյութական և մշակութային պահանջների բավարարման համար, կոչվում են բնական ռեսուրսներ
Սողանք- Սողանքները կամ այլ կերպ ասած` լոկալ երկրաշարժերը կարող են լինել մարդկանց գործունեության հետեւանք։ Առանց նախնական մասնագիտական հետազոտության` ճեղքվում են սարեր ու բլուրներ, բացվում են ճանապարհներ ու կառուցվում շենքեր։ Սողանքը լեռնային ապարների սահող տեղաշարժն է լանջով, ծանրության ուժի ազդեցության տակ։
Քաղծկեղածին Քաղցկեղածիններ կամ Կանցերոգեններ`նյութեր կամ ֆիզիկական գործոններ, որոնք ընդունակ են առաջացնել չարորակ գոյացություններ և/կամ նպաստել դրանց զարգացմանը:

 

 


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: