Համամոլորակային էկոլոգիական խնդիրներ

·  Որո՞նք են համամոլորակային էկոլոգիական խնդիրները
Համամոլորակային են այն հիմնախնդիրները, որոնք ընդգրկում են ողջ երկրագունդը և մարդկությունը, սպառնում նրանց ներկային ու ապագային, և դրանց լուծման համար պահանջվում է բոլոր ժողովուրդների ու գործողությունների միասնությունը:
Համամոլորակային հիմնախնդիրները պատահական չեն առաջացել, դրանց առաջացմանը նպաստել են որոշ խնդիրներ, որոնք մինչ օրերս էլ դեռ վերջնական լուծում չեն ստացել: Բազմաթիվ համամոլորակայնի հիմնախնդրից են`
Ջրի աղտոտումը
            
Ջրի աղտոտվածությունը երևի թե ամենատարածվածն է ողջ աղտոտումներից: Աղտոտիչ նյութերը բնական ջրերի մեջ են թափանցում պինդ, հեղուկ, կոլոիդային, էմուլսային և գազային ձևերով: Խաղաղ օվկիանոսը դարձել է պլաստմասային շշերի <<Աղբակղզի>>, որտեղ մեկ ամսվա ընթացքում թափվում են տոննաներով պոլիէթիլենային շշեր ու տոպրակներ: Բացի դրանից օվկիանոս է թափվում նաև շինարարկան և կենցաղային աղբ, ինչը էլ ավելի է վատացնում օվկիանոսների առանց այդ էլ վատ վիճակը: Պակաս չէ նաև խմելու ջրի աղտոտումը: Խմելու ջուրը սպառվող ռեսուրս է դարձել, պատճառը մեծ քանակությամբ ջրի օգտագործումն ու աղտոտումն է:

շրջակա միջավայրի աղտոտումը
          

Բնությանը ամենամեծ վնասը հասցնում է մարդը: Նրա արտանետած կենցաղային թափոնները, նրա կողմից իրականցավող ծառահատումները, նրա կողմից շինարարական ու քիմիական գործարանների կատարվող աշխատանքները, ահռելի ցուցանիշներ ունեն:  Մնացած աղտոտումները համեմատաբար ավելի քիչ են` թթվային անձրևներ, լույսի, ջերության, ճառագայթման փոփոխություններ և այլն: Շրջակա միջավայրի աղտոտումն սպառնում է մարդու առողջությանը, բույսերի ու կենդանիների որոշ տեսակների վերացմանը և թթվածնի պակասին:
Համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրները շատ շատ են, սակայն ես առանձնացրեցի ջրի ու շրջակա միջավայրի աղտոտումը, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են մի քանի ենթաճյուղերի:

ի՞նչ վիճակում են այսօր գտնվում աշխարհագրական թաղանթի ոլորտները, ո՞ր ոլորտն է առավել վտանգված, բերել օրինակներ
   

    

Աշխարհագրական թաղանթի ոլորտները հինգն են (մթնոլորտ, քարոլորտ, ջրոլորտ, կենսոլորտ, մարդոլորտ), որոնցից յուրաքանչյուրը վտանգված է իր չափող:  Այս հինգից կցանկանամ առանձնացնել և խոսել հատկապես մթնոլորտի մասին, որի աղտոտումը հասնում է անհավանական սահմանների:
Մթնոլորտն աղտոտում են քիմիական նյութերը, զանազան ֆիզիկական ազդակներ և միկրոօրգանիզմները, երբ դրանց արտանետվող քանակները գերազանցում են թույլատրելի  սահմանները: Մթնոլորտը աղտոտում են հիմնականում քիմիական գործարաններից օդ թափանցող թունավոր նյութերը, որոնք հասնում են մթնոլորտ, և մթնոլորտը այդ ամբողջը կլանում է իր մեջ և մեքենաները, որոնք արտանետում են CO և CO2 գազերի ամենամեծ բաժինը: Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից են ածխաթթվական (CO2) ու շմոլ (CO) գազերը, ծծմբի և ազոտի օքսիդները, ֆրեոնները և այլն: Դրանց քանակի ավելացման գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի, կենցաղային և արդյունաբերական թափոնների ու փայտի այրումն է:
Չափազանց վնասակար նյութեր են ֆրեոնները՝ մի շարք ածխաջրածինների հալոգեն ածանցյալները, որոնք հանգեցնում են օզոնային շերտի քայքայման, ինչի հետևանքով մեծանում է մարդկանց մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը:

Նշել` ինչպիսի բնապահպանական միջոցառումներ ու մոնիթորինգներ են կատարվում խնդիրները կանխելու համար

Համամոլորակային հիմնախնդիրները կանխելու համար, կազմակերպվում են մի շատ ու շատ միջոցառումներ, որոնցից առավել նշանավոր է արգելոցների առկայությունը, որոնք պահպանում են բնության որոշակի տարածքներ, որտեղ բույսերն ու կենդանիները վտանգված են: Արգելոցները, կարելի է ասել մոնիթորինգի մի մասն են կազմում:  Բացի արգելոցներից գործում է նաև մոնիթորինգը, որը իրենից ներկայացնում է հսկողություն շրջակա միջավայրի վրա: Մոնիթորինգը հսկում և սահմանափակում է շրջակա միջավայրի այն հատվածները, որտեղ ավելի են գերակշռում էկոլոգիական խնդիրները:  Մոնիթորինգն արդեն մի քանի տարի է, ինչ գործում է: Բացի մոնիթորինգից, կան որոշակի առանձին կազմակերպություններ, որոնք նույնպես զբաղվում են այդ հարցերով:

Օգտ աղբյուրներ`

http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=551

http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=624

http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=624

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: