Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց  <<Շամիրամ>>

Նորից՝ անմար կարոտով գգվանքների ու հրի՝
Դու եկել ես տեսնելու քաղաքները Նաիրի:
Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի
Ցանկությունով հրահրած՝ անհագ վառվել են էլի:
Դու անցնում ես ու տեսնում քաղաքները հիմա այն,
Որոնց տեղ խոտ էր բուսնում, երբ դեռ ապրում էր Արան:
Ա՛յլ է աշխարհը հիմա, ա՛յլ է հիմա Նաիրին.
Ո՛չ մի արքա էլ չկա, որ չտրվի քո հրին:
Մտի՛ր ակումբը հիմա, մտի՛ր թատրոնն ու կաֆեն՝
Հազա՜ր արքա ու Արա կհանդիպեն ժպտադեմ:
Ո՛չ վեճ է էլ հարկավոր, ո՛չ պատերազմ մահառիթ.
Արքաների համար նոր –բավական է մի ժպիտ.-
Միայն ակնարկ մի թեթեւ- եւ կտրվեն նրանք քեզ,
Քո հմայիչ ու անթեւ տարփանքներին հրակեզ:-
Կգան մեկ-մեկ ու սիրով- ու կտանջես նրանց դու
Անհագ կրքի ու սիրո նիզակներով քո հատու:
Եվ այնպիսի՜ տարփանքներ նրանք կտան հիմա քեզ,
Որ կամոքվի քո հոգին կարոտանքից սիրակեզ:
Բայց կլինի մի գիշեր- ու հմայքով նաիրյան
Կբարձրանա մշուշից մանկաժպիտ քո Արան:
Նորի՜ց հոգիդ անսփոփ կարոտանքով կվառվի –
Ու սարսափով մի անօգ՝ նորից կելնես դու կռվի:
Եվ որպեսզի չտրվի նա ախտաժետ քո հրին –
Ոտքի կելնե նրա հետ հազարամյա Նաիրին:
Եվ դաշտերում Նաիրի կպարտվի նորից նա,
Կնահանջե զորքը ետ, երկիրը քեզ կմնա:
Նա կմեռնի, որպես զոհ – բայց չե՛ս հաղթի դու նրան.
Դա՛ռն է խորհուրդը սիրո, շամբշոտաշո՛ւրթ Շամիրամ…

 

Կնոջ կերպարն ու նկարագրությունը առանձնակի տեղ է զբաղեցնում Չարենցի ստեղծագործություններում: Չարենցը փորձել է առավելագույնս ներկայացնել կնոջը: Խոսքերիս վառ ապացույցն է նրա <<Շամիրամ>> ստեղծագործությունը: Բայց ի տարբերություն նրա մյուս ստեղծագործություններին, այստեղ Չարենցը փորձել է կնոջը ներկայացնել Շամիրամի կերպարով` այսինքն մեզ ներկայացնել կնոջ կախարդանքի ուժը, արդի իրականության ու այն ժամանակների համեմատությունը:
Հիմա այլ է աշխարհը, հիմա Շամիրամը այն ազդեցությունը չի թողնում ինչը անում էր ժամանակին:  Հիմա շատ Արա Գեղեցիկներ կհանդիպեն ու հեշտությամբ կկախարվեն: Նրանց համար բավական է մի ժպիտ, մի հայացք և վերջ, նրանք բոլորը ծուղակում են: Հիմա ամեն քայլափոխիդ կհանդիպես հազարավոր հայացքներ, որոնք նման են Արա Գեղեցիկի, Շամիրամի հայացքին:
Եթե փորձենք զուգահեռներ տանել, ապա պարզ կտեսնենք, որ  այլ էր այն ժամանակ ամեն ինչ, այլ է և հիմա: Այլ է սերը: Այն ժամանակ բոլորը սերը պատկերացնում էին այնպիսին, ինչպիսին Շամիրամն էր սիրում Արային, կամ Արան Նուարդին: Իսկ հիմա ցանկացած մարդ յուրովի կտա իր համար այդքան կարևոր սիրո սահմանումը:
Չարենցը շատ վառ կերպով ընդգծել է այդ տարբերությունը, ներկայացնելով Արա Գեղեցիկի և Շամիրամի կերպարներում:  

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: