Վառելիքային ռեսուրսներ

Համեմատել հիմանական վեռելիքային ռեսուրսները `նավթ,  բնական գազ, ածուխ` դիտարկելով դրանք բնապահպանական, տնտեսական ու ռեսուսաապահովության տեսանկյունից:

Նավթ

Կան նավթի անօրգանական և օրգանական ծագման վարկածներ: Ըստ անօրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջանում է Երկրի միջուկը կազմող մետաղների (մասնավորապես՝ երկաթի) կարբիդներից: Երկրի ընդերքում բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում երկաթի կարբիդի ու ջրի փոխազդեցությամբ առաջանում են ածխաջրածիններ, որոնք բարձրանում են երկրակեղևի վերին շերտեր և հավաքվում ծակոտկեն ապարներում:
Ըստ օրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում` բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում ջրային բույսերի, կենդանիների ու միկրոօրգանիզմների մնացորդների քայքայումից:

Գազ


Նյութի չորս հիմնական վիճակներից  մեկն է:Մաքուր գազը կարող է կազմված լինել առանձին ատոմներից ( իներտ գազ կամ ատոմային գազ, ինչպես նեոնային), միատիպ ատոմներից կազմված տարրական մոլեկուլներից (օրինակ թթվածին),կամ զանազան ատոմներից կազմված միացության  մոլեկուլներից (օրինակ  ածխածնի երկօքսիդ ): Գազի խառնուրդը պարունակում է զանազան մաքուր գազեր այնպես, ինչպես օդը: Գազը տարբերվում է հեղուկից և պինդ մարմնից նրանով, որ նրա առանձին մասնիկները ընդարձակորեն տարանջատված են: Այդ տարանջատումը գազը դարձնում է անգույն և անտեսանելի մարդու համար:

Ածուխ


Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածոներ են, որոնք առաջացել են Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում` հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով: Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների տեղում աճել են հնագույն ծառեր: Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճել են նորերը և այդպես շարունակ: Աստիճանաբար կուտակվել է այդ ծառերի մնացորդների հաստ մի շերտ: Տարիների ընթացքում միկրոօրգանիզմների ազդեցությամբ և օդի դժվարացած ներհոսքի պայմաններում այդ շերտի ոչ լրիվ քայքայման հետևանքով առաջացել է տորֆ: Վերջինս ծածկվել է գետերով հարթավայրեր բերվող տիղմով և ավազով: Ժամանակի ընթացքում հանքային լուծույթների, բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում տորֆը փոխարկվել է սկզբում գորշ ածխի, այնուհետև՝ քարածխի, ավելի ուշ՝ անտրացիտի:

Եթե այս երեք օգտակար հանածոները դիտարկենք բնապահպանական տեսանկյունից ապա երեքնել վնասակար են, քանի որ նավթի արդյունահանման ժամանակ, մեծ քանակությամբ նավթ է թափվում ջրի մեջ և աղտոտում այն: Վերամշակման ժամանակ ևս մեծ քանակությամբ վնասներ են հասցնում և արդյունքում աղտոտվում է օդը: Մեքենանը` որոնք աշխատում են բենզինով, որը նույպես նավթից են ստանում, նույնպես օդի աղտոտման պատճառ են հնդիսանում:
Գազը նույնպես շատ վտանգավոր է, քանի որ գազի տեղափոխումը կատարվում է խողովակներով, իսկ դրա պայթյունի հետևանքով օդը կաղտոտվի:
Ածուխի արդյունահանումը թերևս ամենաանվտանգն է, քանի որ արդյունահանման համար ոչ մի վտանգավոր և պայթյուն առաջացնող ոչինչ չկա:
Տնտեսական տեսանկյունից այստեղ շահարկվում են և նավթը, և գազը, և ածուխը: Վերջին մի քանի տարիների ակտիվ կերպող սկսել է ակտիվանալ նավթի, գազի ու ածուխի բիզները(իհարկե նավթը այստեղ առաջատար է): Պետությունները միմյանց վաճառում են նավթ, ածուխ և գազ ու դրանցից հսկայական եկամուտներ սգտանում:
Ռեսուրսաապահովվածության տեսանկյունից, ըսկ կատարված հաշվարկների, եթե այսպես շահագործվեն վառելիքաէներգետիկ ռեսուրսները, ապա նավթը մարդկանց կբավարարի ևս 40 տարի, գազը մոտ 100 տարի, ածուխը 600 տարի:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: