Մշակույթ

                 

Մշակույթը մարդու գործունեության ստեղծագործական արտացոլումն ու ձևափոխումն է հասարակական գիտակցության մեջ:

Մշակույթը, դա մարդու կարգավիճակի մակարդակն է, որի միջոցով հասարակական կազմակերպությունը կարող է գոյություն ունենալ հասարակության մեջ:

Մշակույթը, դա կյանք է: Առանց մշակույթի ապրել չի կարելի: Այն մեզ ուժ է տալիս, մի բան, որ մեզ ստիպում է լինել մարդ:

Մշակույթը, նյութական ու հոգևոր հարստության ստեղծումն է:

Մշակույթը, մի շարք նյութական ու հոգևոր արժեքների կազմությունն է մարդկության ողջ պատմության մեջ:

օգտ. աղբյուր

http://webotvet.ru/articles/opredelenie-kultura.html

Սեփական կարծիք

Մշակույթը ձևավորվել է լեզվի, գրականության, արվեստի, պատմության, կրոնի և ճարտարապետության հիման վրա: Այն այս բոլոր բնագավառներն իրար է կապում:

Իմ կարծիքով, մշակույթը ուղիղ կերպով կապվում է մարդկանց գործունեության հետ: Մարդիկ կարդում են գրքեր, հետաքրքրվում գրականությամբ, ճարտարապետությամբ, հաճախում մշակութային կենտրոններ, ու հենց դրանք էլ արտահայտում են մշակույթի զարգացվածության աստիճանը  տվյալ երկրում:

Բացի դրանից, այն երկրները, որոնք ունեն խոշոր մշակութային կենտրոններ` ինչպես Ֆրանսիայի Լուվր թանգարանը, կարող են որոշ չափով զարգացած լինել, քանի որ նյութական մշակույթը  նպաստում է նաև տուրիզմի զարգացմանը:

Եթե նյութական մշակույթը արտահայտում է ողջ նյութական գործունեությունը, ապա ինչ մնում է հոգևորին, իմ կարծիքով այն կապված է մարդու գիտելիքների, հոգևոր հարստության հետ, ու դրա արդյունքը հանդիսանում է մարդու խելքն ու գիտելիքը:

 

 

Leave a comment