Տերյանի Ոճն ու Լեզվական Արվեստը

<<Տերյանի Լեզվական Արվեստը>> գրքում, Իշխանյանը անդրադարձել է Տերյանի գրական արվեստին, ոճին ու փորձել դրանք բացահայտել մեզ համար: Իշխանյանի գրքի <<բառապաշար և բառօգտագործում>> բաժնում հիմնականում խոսվում էր այն մասին, թե <<Մթնշաղի Անուրջներ>> բանաստեղծական ժողովածույում Տերյանը քանի տեսակ բառ է օգտագործել, որ բառերն են ամենաշատը կրկնվում, թախծալի արտահայտող բառեր են, թե ուրախություն, որ բառը որ նախադասության մեջ ինչ է արտահայտում և այսպիսի նման շատ օրինակներ: Այս բոլոր բառերը վերլուծելով ու բացատրելով` թե ինչ իմաստով է օգտագործված, Իշխանյանը փորձել է բացահայտել <<Մթնշաղի Անուրջներ>> ժողովածույի լեզվի առանձնահատկությունները` կապելով բառերի օգտագործման քանակի հետ: Եթե օրինակ` թախծալի կամ հուզմունք առաջացնող բառերը ամենաշատն են, ապա պետք է համոզված լինել, որ բանաստեղծությունների մեծամասնությունն թախծալի ու հուզումնալից պետք է լինեն:
Սակայն ես այդպես չեմ կարծում: Յուրաքանրյուր բանաստեղծ էլ գրում է յուրովի, ու Տերյանի բանաստեղծություններն էլ տարբեր թեմաներով են` աշուն, թախիծ, սեր, միայնություն, ուրախություն, գարուն, մթություն և այլն:
Բայց ես չեմ կարող հստակ ասել, թե ինչպիսի գրող է եղել Տերյանը: Առհասարակ դա ոչ ոք չի կարող ասել, դրանք միայն զուտ ենթադրություններ են և որևէ մեկը հստակ չի կարող վստահ լինել դրանում:
Առաջին անգամ, երբ գիրքը ձեռքս վերցրի ու կարդացի <<բառապաշար և բառօգտագործում>> ենթավերնագիրը, մի պահ կարծեցի թե այդտեղ պետք է գրված լինի Տերյանի ամենասիրելի արտահայտությունները, կամ թե ինչու է այս կամ այն բանաստեղծությանը տվել այդպիսի վերնագիր, ինչ հետաքրքիր բառեր է օգտագործում կամ էլ բառերն ինչպես է հանգավորում: Բայց սխալվեցի…
Այդտեղ, ինչպես նշեցի վերևում, միայն գրված է զուտ մաթեմատիկական բառերի հաշվարկ, քերականական կողմերը, ամենաշատ օգտագործվող բառերը, նախդիրներ, ածանցներ և այլն: Կարդալուց հետո էլ, դրանք ինձ մեջ ոչինչ չտպավորեցին և դրանցով չկարողացա ոչ մի պատկերացում կազմել Տերյանի բառապաշարի մասին: Իշխանյանը ուղղակի փորձել է մեզ մատուցել Տերյանի ամենաշատ օգտագործվող բառերը, դրանց տեսակները և դերը տողերի մեջ:
Իմ պատկերացմամբ Տերյանը գրականություն բերեց ժամանակակից ստեղծագործությունների մի ամբողջ շղթա, ու չնայած նրա մահից անցել են շատ ու շատ տարիներ, բայց նրա ստեղծագործությունները իրենց ուժը չեն կորցրել ու նույնքան արդիական են մնացել,  որքան այն ժամանակ երբ նա նոր էր հայտնի դարձել իր <<Մթնշաղի Անուրջներ>> ժողովածույով: Վահան Տերյանին  գրական հայոց լեզվի ստեղծողներից մեկն եմ համարում այն պարզ պատճառով, որ Տերյանը շատ է հղկել ու կատարելագործել իր ստեղծագործությունները նոր բառեր ներմուծելով, ինչիս վառ ապացույցը Իշխանյանի հոդվածն է:  Տերյանն իր կյանքի ընթացքում հասցրել է հրատարակել ընդամենը երկու ժողովածու, բայց այդ երկու ժողովածուն էլ բավական է պատկերացնելու նրա կատարյալ ու անթերի  բնավորության մասին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: