Մահաթմա Գանդի

Մոհանդաս Կարամչանդ Գանդի (գուջարատի՝ મોહનદાસ કરમચંદ ગાંધી) (հոկտեմբերի 2, 1869 – հունվարի 30, 1948) քաղաքական և հոգևոր առաջնորդ էր Հնդկաստանի և Հնդկական անկախության շարժման։ Նա նախաձեռնողն էր Սատյագրահայի — դիմադրություն բռնակալության դեմ քաղաքացիական անհնազանդության, խստորեն առանց բռնությամբ (ահիմսա)—որմով Հնդկաստանը շահել է իր անկախությունը և մեծապես ազդել է աբողջ աշխարհում նմանատիպ շարժումների տարածման վրա` քաղաքացիական իրավունքների և ազատության համար։ Նա ճանչվել է աշխարհում իբրև Մահաթմա Գանդի ([սանսկրիտ]՝ महात्मा կամ “Մեծն Հոգի”) և Հնդկաստանում իբրև Բապու (գուջարատի՝ બાપુ կամ “Հայր”)։ Նա ճանչվել և հարգվել է Հնդկաստանում, իբրև Հնդկաստանի հայրը։
Գանդիի տարեդարձը` հոկտեմբերի 2-ը Հնդկաստանում նշվում է իբրև Գանդի Ջայանտի ազգային տոն, իսկ աշխարհում` Ոչ-Բռնության Միջազգային Օր։
Հետաքրքիր թարգմանություն. մտքեր,
Prayer is the key of the morning and the bolt of the evening.
Աղոթքը առավոտյան և երեկոյան մաղի բանալին է:

Even if you are a minority of one, the truth is the truth.
Նույնիսկ եթե դուք փոքրամասնություն եք, ճշմարտությունը մնում է ճշմարտություն:

Speak only if it improves upon the silence.
Խոսել միայն այն դեպքում, եթե դա բարելավում է լռությունը:

Hate the sin, love the sinner.
Ատիր մեղքը, սիրիր մեղավորին:

The real ornament of woman is her character, her purity.
Կնոջ իրական զարդը նրա բնավորությունն ու մաքրությունն է:

You can chain me, you can torture me, you can even destroy this body, but you will never imprison my mind.
Դու կարող ես շղթայել ինձ, կարող ես տանջել ինձ, կարող ես նույնիսկ ոչնչացնել այս մարմինը, բայց դու երբեք չես կարող բանտարկել իմ միտքը:

I am prepared to die, but there is no cause for which I am prepared to kill.
Ես պատրաստ եմ մեռնել, բայց պատճառ չկա, որի համար ես պատրաստ եմ սպանել

To believe in something, and not live it, is dishonest.
Հավատալ, ինչ որ բանի և չապրել դրանով, անազնվություն է:

I believe that a man is the strongest soldier for daring to die unarmed.
Ես հավատում եմ, որ մարդը հանդուհն ամենաուժեղ զինվորն է անզեն մահանալու

The essence of all religions is one. Only their approaches are different.
Բոլոր կրոնների էությունը մեկն է, միայն նրանց մոտեցումներն են տարբեր:

Մտորում
Փոխեք ինքներդ ձեզ: <<Շրջակա աշխարհը փոխելու համար դուք պետք է փոխեք ձեզ>>:Եթե դուք կարող եք փոխել ինքներդ ձեզ, ապա դուք կփոխեք ձեզ շրջապատող աշխարհը: Եթե դուք փոխեք ձեր մտքերը, ապա կփոխվեն ձեր զգացմունքներն ու արարքները: ԵՎ դրա շնորհիվ աշխարը կփոխվի ձեր շուրջը: Բայց ոչ միայն այն պատճառով, որ դուք կդիտեք աշխարհը նոր զգացմունքներով, այլ որովհետև փոփոխությունները թույլ կտան անել այն, ինչ դուք չէիք անի (հնարավոր է նաև մտածել եք այդ մասին) առաջ` կառչելով հին մտածելակերպից:
Ակամայից ցանկացա մտորել այս մտքի շուրջ: Մեզ շրջապատող աշխարհը վաղուց արդեն փոփոխության կարիք ունի: Ու մենք սովորական մահկանացուներս` փոխելով ինքներս մեզ, կարող ենք մեր փոքրիկ ներդրումն ունենալ այս մեծ աշխարհի փոփոխության մեջ: Ամպայման կստացվի: Եթե անգամ նույնիսկ զգալի փոփոխություններ չլինեն ապա, մի անհանգստացեք, դրանք ընթացքի մեջ են:
Սկսելով լեզվի փոփոխությունից, խոսենք գրական: Լինենք բարեհամբյուր, համբերատար, զիջող, անշահախնդիր: Ու պատկերացնում եք, թե ինչքան լավ կլինի: Ամեն ինչ հարյուր ութսուն աստիճան կփոխվի: Բոլորը(մեծամասնությունը) կդառնան այնպիսին, ինչպիսին դու ես` աշխարհը բարելավելի բուռն ցանկությամբ:
Ապա մի պահ մտածեք. խսեք գրական, մաքուր պահեք շրջակա միջավայրը, եղեք անշահախնդիր, համբերատար, ու այն ամպայման կփոխանցվի ձեր ընկերներին, ձեր ընկերներից` իրենց ծանոթներին, այնուհետև ծանոթի ընկերներին, բարեկամներին և այլն…
Կստացվի այն, որ դու քեզ լիովին համոզված կզգաս, որ կարողացար քո կյանքի ընթացքում աշխարհում ինչ-որ բան փոխել: Իհարկե` չեմ բացառում, որ կլինեն քեզ հակառակները, և մեծ մասը գուցե հետևի նրանց: Բայց միևնույնն է մի վհատվիր, դու արդեն փոխել ես ինքդ քեզ, ու ինչ-որ չափով էլ կողքիններիդ: Դա թող լինի քո փոքրիկ ներդրումը այս հսկայական աշխարհում:
Այս խոսքերս թվում է վերացական մի միտք, սակայն ամեն բան, եթե հնարավոր,է դուրս կգա այդ վերացական մտածելակերպից և կդառնա իրագործելի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: