Արգելոցներ

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները
Կենսաբազմազանությունը, էկոհամակարգերի պաշտպանությունը ապահովելու համար պետությունները օրենսդրորեն բնության տարբեր տարածքներում սահմանափակում կամ արգելում են որևէ տնտեսական գործունեության իրականացում: Այդ տարածքները կոչվում են բնության հատուկ պահպանվող տարածքներ:

Այդպիսի տարածքների ստեղծման խնդիրներն են՝

բնական չափանմուշների (էտալոնների), էկոհամակարգերի պահպանումն ու վերարտադրությունը,
բնական հուշարձաների պահպանումը,
կենսաբանական բազմազանության պահպանումը,
բնական երևույթների ուսումնասիրումը,
բնական միջավայրի վիճակի հսկողությունը,
Էկոլոգիական կրթությունը և դաստիարակությունը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում ռեկրեացիոն (հանգստի) և   ճանաչողական նպատակներով բնական օբյեկտների օգտագործումը:

Բնության հատուկ պահպանվող տարածք կարող են լինել՝ մակերեսային և ստորերկրյա ջրավազանները, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի առանձնացված տեղամասերը, հատուկ գիտական, էկոլոգիական, բուժական, մշակույթային արժեք ներկայացնող բնական օբյեկտները:

Բնության հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական տնտեսական ներգործությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով կառավարությունը սահմանում է պահպանական գոտիներ: Այս տարածքներում արգելվում է հողի սեփականաշնորհումը:

Հայաստանի Հանրապետությունում կա բնության հատուկ պահպանվող տարածքների 4 տեսակ՝

պետական արգելոցներ
ազգային պարկեր
պետական արգելավայրեր
բնության հուշարձաններ
Հայաստանի անգղները

Պետական արգելոցներ

Ըստ Հայաստանի Հանրապետության «բնության հատուկ պահպանվող տարածքների մաասին» օրենքի (2006)՝ պետական արգելոցը գիտական, կրթական, պատմամշակույթային արժեք ներկայացնող առանձնահատուկ բնապահպանական, գեղագիտական հատկանիշներով օժտված միջազգային և/կամ հանրապետական նշանակություն ունեցող տարածք է, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության:
Արգելոցն ունի բնապահպանական գիտահետազոտական հիմնարկի կարգավիճակ:
Հայաստանի Հանրապետությունում կա 3 արգելոց՝ Խոսրովի, Էրեբունու, Շիկահողի:
Խոսրովի արգելոց


Խոսրովի արգելոցը կազմավորվել է 1958 թ. Հարավային Հայաստանի բնական համալիրների պահպանման համար: Գտնվում է Գեղամա լեռնաշղթայի հարավային լեռնաճյուղի Գառնիի և Վեդի գետերի ավազանում: Մակերեսը 29126 հա է, որից անտառայինը՝ 9446 հա: Ռելիեֆը լեռնային է (բարձրությունը ծովի մակերևույթից 1600-3400 մ է) կտրտված է բազմաթիվ կիրճերով: Արգելոցի սահմաններում հանդիպում է բույսերի 1800 տեսակ (Հայաստանի բուսականության  տեսակային կազմի 60%-ը, որոնցից 146-ը գրանցված են «Կարմիր գրքում»: Կան հազվագյուտ  և էնդեմիկ տեսակներ, օրինակ՝ հայկական ալոճենին, Վավիլովյան աշորան (տարեկան) և այլն:  Արգելոցում հանդիպող ողնաշարավոր կենդանիների 209 տեսակից (որը հայաստանի կենդանական տեսակային կազմի 46%-ն է) 24-ը գրանգված են «կարմիր գրքում»: Թռչնաֆաունան մոտ 130 տեսակ է. դրանց թվում են՝ քարակագավը, սև անգղը, գառնանգղը, կարմրաթև մագլցողը և այլն: Խոսրովի արգելոցի տարացքում կան հայկական ճարտարապետության բազմաթիվ հուշարձաններ, պատմական կառույցների փլատակնեեր:

Շիկահողի արգելոց
Շիկահողի արգելոցը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Խուստուփ լեռան հարավ արևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերին Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում, 700-2800 մ բարձրություններում:

Սոսի արևելյան

https://i1.wp.com/upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/38/Platanus_orientalis_JPG2a.jpg/800px-Platanus_orientalis_JPG2a.jpg
Հիմնվել է 1958 թվականին: Տարածքը կազմում է մոտ 10 330 հա:  Կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով: Արգելոցի տարածքը խիստ մասնատված ռելիեֆ ունի:  Շատ են լեռնային գետակները և հանքային աղբյուրները: Բուսական աշխարհը ներկայացված է բարձրակարգ բույսերի 432 ցեղի և 92 ընտանիքի 1100 տեսակներով, որոնցից 70-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Հարուստ է Կովկասյան տիպի խոնավասեր բույսերով, ջերմախոնավասեր ծառաթփային տեսակներով ու խոտաբույսերով: Բազմաթիվ են էնդեմիկ տեսակները, որոնցից շատերը կոչվում են Զանգեզուր տեղանունով` Զանգեզուրի տանձենի, Զանգեզուրի զանգակածաղիկ, Զանգեզուրի շնկոտեմ և այլն:  Տարածքի մոտ 94 տոկոսն անտառապատ է: Անտառառաջացնող ծառատեսակներն աճում են արգելոցի ավելի բարձր լանջային տեղամասերում: Այստեղ տարածված են արևելյան և սովորական բոխին, վրացական և խոշորառէջ կաղնիները, հատապտղային կենին, արևելյան հաճարենին, արևելյան սոսին (Կովկասում միակ սոսու պուրակը):
Արևելյան սոսին բնականորեն աճում է Հայաստանի հարավային խոնավ շրջաններում: Ծառատեսակի պահպանման  համար ստեղծվել է «Սոսու պուրակ» արգելավայրը Սյունիքի մարզում:

Էրեբունու արգելոց

Մակերեսը 89 հա: Գտնվում է Երևանից 8-10կմ հեռավորությամբ: Կազմավորվել է 1981. վայրի ցորեննի  (Triticum L.) հազվագյուտ գենաֆոնդը պահպանելու նպատակով: Բացի վայրի ցորենի տեսակներից արգելոցի տարածքում հանդիպում են  նաև էնդեմիկ տեսակներ (հիրիկ նրբագեղ, ակտինոլեմ խոշորաբաժակ և այլն):

Հայաստանի Հանրապետության ազգային պարկերը

Ազգային պարկի տարածքում (բացառությամբ արգելոցային գոտու, որտեղ գործում է արգելոցների համար սահմանված ռեժիմը) արգելվում է՝
պարկի գոծունեության  հետ չառնչվող արդյունաբերական և այլ օբյեկտների շինարարությունն ու շահագործումը,
օգտակար հանածոների հետախուզման և մշակման աշխատանքները, անտառահատումները (բացառությամբ սանիտարականի),
բույսերի և կենդանիների նոր տեսակների ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները,
ցանկացած այլ գործունեություն, որը հակասում է ազգային պարկի նպատակներին և կանոնադրությանը:
Հայաստանի Հանրապետությունում կա 2  ազգային պարկ՝ «Սևան» ազգային պարկը և «Դիլիջան» ազգային պարկը:

«Սևան» ազգային պարկ

https://i0.wp.com/www.lragir.am/upload/img/arm135798686050.JPG

Սևան» ազգային պարկը կազմակերպվել է  1978թ.: Պահպանության օբյեկտն է՝ Սևանա լիճը՝ իր եզակի ֆլորայով ու ֆաունայով: Մակերեսը 147 448 հա: Ազգային պարկի հիմնական մասը կազմում է Սևանա լիճը (125 000 հա), որը կովկասյան տարածաշրջանի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարն է: Լիճը գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա: Մինչև 1930 թ. լճի մակերեսը կազմում էր 1416 կմ2,  իսկ արհեստական իջեցումից հետո 1250 կմ2  : Շրջապատված է Արեգունու, Սեվանի, Գեղամա, Վարդենիսի և Փամբակի լեռնաշղթաներով: 28 մեծ և փոքր գետեր հոսում են դեպի Սևան հարակից լեռների հետ կազմելով մի ամբողջական եզակի էկոհամակարգ:

Դիլիջան» ազգային պարկ
          

Դիլիջանի արգելոցը զբաղեցնում է 24000հա տարածություն: Այն ընդգրկում է Աղստև գետի վերին հոսանքի ավազանը` Հալաբի արևելյան, Միափորի հյուսիս-արևմտյան և Արեգունի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերը:

Կազմակերպվել է 1958թ-ին` բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով:

Հայաստանի Հանրապետության պետական արգելավայրեր

Ախնաբադի կենու պուրակ
Արագածի ալպիական արգելավայր
Արզականի և Մեղրաձորի արգելավայր
Արջատխլենու արգելավայր
Բանքսի սոճու պուրակ
Բողաքարի արգելավայր
Գանձաքարի արգելավայր
Գետիկի արգելավայր
Գիհու նոսրանտառային արգելավայր
Գյուլագարակի արգելավայր
Գոռավանի ավազուտներ արգելավայր
Գորիսի արգելավայր
Եղեգնաձորի արգելավայր
Իջևանի արգելավայր
Հանքավանի ջրաբանական արգելավայր
Հերհերի նոսրանտառային արգելավայր
Մարգահովիտի արգելավայր
Մրտավարդենու արգելավայր
Որդան կարմիր արգելավայր
Ջերմուկի անտառային արգելավայր
Ջերմուկի ջրաբանական արգելավայր
Սոսու պուրակ
Սև լճի արգելավայր

Կարծիք

Այսքան նյութեր գտնելուց հետո, այսքան ուսումնասիրելուց հետո, փորձեմ գրել իմ սեփական կարծիքը: Անկախ ամեն ինչից` բնապահպանությունից, արգելանոցներից, օրեցօր մեր շրջակա միջավայրը էլ ավելի է աղտոտվում: Եթե դա չի արվում ինչ-որ տոպրակներով, շշերով կամ այլ տեսակի աղբերով, ապա դա անում է օդը:  Եթե խոսրովի անտառը դարձել է արգելանոց` աղտոտումից, ծառահատումից, բույսերի ոչնչացւմից պահպանելու համար, ապա աղտոտված օդը իր գործը շատ լավ անում է: Այն խոչընդոտում է ոչ միայն այդտեղի մաքուր օդը, այլ նաև վնասում է կանաչը:  Բերեմ մեկ այլ օրինակ: Անցած տարի մենք էքսկուրսիա կատարեցինք դեպի Դիլիջան` Գոշավանք` և որ ամենակարևորն Գոշա լիճը տեսնելու: Մոտ 2 ժամ չարչարվեցինք մինչև հասանք այդքան սպասելի լիճը տեսնելու: Հասնելուն պես միանգամից փոշմանեցի, որ այդքան չարչարվել եմ այդպիսի մի աղտոտված լիճ տեսնելու համար: Գոշա լիճը գտնվում էր ծայրահեղ աղտոտման մեջ ու այդ աղտոտումը այն աստիճան էր հասել, որ արդեն բացի լճից տարածվել էր շուրջբոլորը ու դա այն դեպքում, երբ Գոշա լիճը համարվում է արգելանոց: Իմ կարծիքով Հայաստանի բոլոր հանգստի գոտիներում պետք է կատարվի խիստ հսկողություն (սակայն բոլորը չդառնան արգելանոցներ): Սնվելու համար պետք է ստեղծվեն հատուկ տեղեր, այլ որ ով որտեղ ցանկանա` գետի ափին, արգելված տարածքում և այլն…

Եթե որոշ չափով հսկվի ռեկրեացիոն ռեսուրսները, ապա արդյունքում գոնե իրերի աղտոտումը կվերանա(շշեր, տոպրակներ, թղթեր, պլաստմասե իրեր և այլն…) : Իմ կարծիքով  արգելանոցները չեն կարող պաշտպանվել օդի աղտոտումից(գործարաններից արտահանվող քիմիական նյութորը, մեքենաների բենզինը և այլն), դրանք միայն միջավայրը մաքուր պահելու և հազվագյուտ ծառերի, բույսերի, կենդանիների տեսակը պահպանելու համար է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: