Պայմանագրեր

Մինչ պայմանագրի բուն բացատրությանը հասնելը, ասեմ, որ իմ կարծիքով պայմանագիրը դա այն անձանց համաձայնությունն է, երբ կողմերը համաձայնության են գալիս ինչ-որ հարցի շուրջ և կնքում պայմանագիր ըստ մի քանի կետերի:

Օրինակ , երբ շուկայից գնում են ավտոմեքենա(իհարկե ապառիկ. Կանխիկի դեպքում չեմ կարծում, որ պայմանագրի կնքում է անհրաժեշտ), ավտոմեքենայի սեփականատիրոջ հետ համաձայնության են գալիս և ապառիկի տեսքով կազմում պայմանագիր:

Պայմանագրում նշված պետք է լինի թե, երբ և ինչքան գումար է ամսեկան հատկացվելու ապառիկի մարմանը, պայմանագրում նաև պետք է նշված լինի կողմերի պարտականությունները:

Պայմանագիրը ոչ լիովին իր նպատակին ծառայելու դեպքում կարող է չեղյալ համարվել: Կամ եթե անհրաժեշտ է, կատարում են փոփոխություններ: Վերջին նախադասության հետ ես բնավ համաձայն չեմ, քանի որ եթե արդեն կնքված է պայմանագիրը և արդեն վերջնական հաստատված, ապա փոփոխություն չպետք է լինի. Որովհետև կարծում եմ, որ դա խախտում է: Ուղղակի չի կարելի պայմանագրի փոփոխություն կատարել, երբ ցանկանան, կամ երն զգան որ այդ կերպ իրենց ձեռք չի տալիս:

Ընդհանուր պայմանագրի հասկացությունը

. Պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

2. Պայմանագրերի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 18 գլխում նախատեսված երկկողմ և բազմակողմ գործարքների մասին կանոնները:

3. Պայմանագրից ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում են պարտավորությունների մասին ընդհանուր դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի և պայմանագրերի առանձին տեսակների մասին սույն օրենսգրքի կանոններով:

4. Երկուսից ավելի կողմերի միջև կնքված պայմանագրերի նկատմամբ պայմանագրի մասին ընդհանուր դրույթները կիրառվում են, եթե դա չի հակասում նման պայմանագրերի բազմակողմանի բնույթին:

Աշխատանքային պայմանահիր

Աղխատանքային պայմանագիրը խիստ սահմանված պահանջներ պետք է կատարի: Բացի երկու կողմերի՝ աշխատողի և գործատուի տվյալներից,պայմանագրի տեսակից և ամսաթվից պետք է ընդգրկի.

1.  աշխատանքի տեսակը (աշխատանքի անվանումը, գործատուի և աշխատողի պարտականությունների նկարագիրը)

2.  աշխատանքի վայրը

3.կատարվող աշխատանքին համապատասխան վարձատրությունը
4.պայմանագրում նշվում է համախառն (brutto) վարձատրությունը
5.պայմանագրում նշված լիաժամկետ աշխատանքային դրույքի վարձատրությունը չի կարող նվազագույն աշխատավարձից ցածր լինել
6.աշխատանքը սկսելու ամսաթիվը (եթե նշված չէ, ապա որպես այդպիսին ընդունվում է պայմանագրի ստորագրման ամսաթիվը)
7.աշխատանքային ժամի, այսինքն դրույքի չափը

Ինչ է Ֆակտորինգը

Ֆակտորինգային պայմանագրով մի կողմը` (բանկ կամ վարկային կազմակերպություն) մյուս կողմին (հաճախորդ) է հանձնում դրամական միջոցներ, իսկ հաճախորդը զիջում է երրորդ անձից ունեցած դրամական պահանջը, որը բխում է հաճախորդի կողմից նրան ապրանքներ տրամադրելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց:

ՕՐԻՆԱԿ. Ենթադրենք Դուք ապրանքներ եք վաճառում, և կա գնորդ, ով ցանկանում է ձեռք բերել դրանք` 3 ամիս հետո վճարելու պայմանով:
Դուք չեք ցանկանում կորցնել այդ գնորդին, սակայն միևնույն ժամանակ չեք կարող սպասել 3 ամիս գումարը ստանալու համար:
Հենց այսպիսի իրավիճակներում Ձեզ կարող է օգնել ֆակտորինգը:
Ֆակտորինգային գործարքի էությունը կայանում է հետևյալում. Դուք առաքում եք ապրանքները գնորդին` հետաձգված վճարում կատարելու պայմանով, բանկի կամ վարկային կազմակերպության հետ կնքում եք ֆակտորինգի պայմանագիր և վերջինիս ներկայացնելով ապրանքների առաքումը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը` ստանում եք հասանելիք գումարի հիմնական մասը (մինչև 90%):
Հետագայում` 3 ամիս անց, բանկը կամ վարկային կազմակերպությունը ստանում է գումարն ամբողջությամբ գնորդից և իրեն հասանելիք տոկոսագումարների և միջնորդավճարի գանձումից հետո մնացած մասը (10%) փոխանցում Ձեզ:

● վաճառողը, որոշակի վճարներ կատարելով, հնարավորություն է ստանում առաքված ապրանքների դիմաց անմիջապես ստանալ դրամական միջոցներ,
● գնորդը` ձեռք բերել ապրանքներ վճարի հետաձգման պայմանով,
● բանկը կամ վարկային կազմակերպությունը` ստանալ եկամուտներ
(տոկոսագումարներ, միջնորդավճար):

Ֆակտորինգի պայմանագրով հաճախորդին կարող են նաև մատուցվել այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են օրինակ`
● հաճախորդի համար հաշվապահական հաշվառում վարելը,
● հաճախորդի դեբիտորական պարտքերի վարում և հաշվառում,
● չվճարման ռիսկից հաճախորդին ապահովագրում:

Ֆակտորինգային գործարքի մասնակիցները
Ֆակտորինգային գործարքի մասնակիցներն են`
1. բանկերը և վարկային կազմակերպությունները (այսուհետ` ֆինանսական կազմակերպություններ),
2. ֆինանսական կազմակերպությունների հաճախորդները` ապրանքներ արտադրողներն ու ծառայություններ մատուցողները (այսուհետ` վաճառողներ),
3. ապրանքների և ծառայությունների գնորդները (այսուհետ` գնորդներ):

Իմ կարծիքով…

Կարծում եմ, որ այս տեսակ պայմանագիրը նույպես պայմանագրի կարևոր մասն է կազմում, քանի որ այն թույլ է տալիս գնորդին գնելու ապրանքը, այն պահին երբ գումար չունի, իսկ գործատուին էլ ապահովում է հաճախորդով: Սակայն վերջին կետի հետ ես բնավ համամիտ չեմ. չվճարման ռիսկից հաճախորդին ապահովագրում: Չնայած այն մտնում է պայմանագրի կետերի մեջ, բայց կարծում եմ, որ եթե այդ պայմանագիրը արդեն իսկ երեք ամիս ժամանակ է տվել գումարը մարելու համար(իսկ մինչ այդ նա է ապահովում գումարով), ապա պետք է երեք ամսում ամպայման մարել:  Իսկ հաճախորդին վճարումից խուսափելու համար պետք է տուգանք գա: Ոչ թե նրա համար, որ չի ուզում վճարել, այլ նրա համար ,որ խախտում է պայմանագիրը, ինրը քրեորեն պատժելի է:

Սա իմ կարծիքն էր: Սակայն իրականում այն չի պատժվու, որովհետև ինչպես վերևում նշեցի չվճարման ռիսկից հաճախորդին ապահովագրում է հենց  այն կազմակերպությունը, որի հետ հաճախորդը գործարքի մեջ է մտել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: