Խաղաղ Օվկիանոս

Մեծ խաղաղօվկիանոսյան աղբավայրը, որը պլաստմասսայի մի մեծ աղբակույտ է, գտնվում է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային կենտրոնական մասում: Որոշ մարդիկ ասում են, որ այն այնքան մեծ է, որքան ԱՄՆ-ն: Հաճախ ասում են, որ այն աշխարհի ամենամեծ աղբանոցն է: Ալգարիտա Մարին հետազոտական հիմնադրամի`2008 թվականի կատարած ուսումնասիրության ժամանակ պարզվեց, որ աղբակույտում պլաստմասսան գերազանցում է պլանկտոններին: Աննա Քոմինզը` Ալգարիտայի կրթական հարցերով խորհրդականը, բնութագրում է ջրի տակ գտնվող աղբը որպես “պլաստմասսայի ապուր”:

Այն առաջացել է աստիճանաբար` ծովային աղտոտման հետևանքով. օվկիանոսի  ամբողջ աղբը հավաքվել է մի տեղում` շուրջ 100 միլիոն տոննա շինարարական աղբ: Օվկիանոսի հետազոտող Չարլզ աղբակույտը տեսավ, երբ մասնակցում էր ծովագնացության մրցավազքի: Նա ասում է,  որ աղբի 80 տոկոսը գալիս է ցամաքային աղբյուրներից, իսկ մնացած 20 տոկոսը նավերն են բերում:“Խաղաղօվկիանոսյան  աղբակղզի”.պաշոնապես այսպես է կոչվում  մարդկության ամենակեղտոտ ժառանգությունը: Ամեն ինչ սկսվեց պլաստմասսայի  գյուտից հետո: Պլաստմասսան  մեր առօրյա կյանքի անբաժանելի մասն է դարձել:  Սակայն, ինչպես բոլոր տեղերում,  այստեղ ևս կա մի “բայց”: Պլաստմասսան այնքան էժան է և մատչելի, որ մարդիկ առանց երկմտելու` հրաժարվում են հին ապրանքերից` նետելով դրանք օվկիանոսը:  Անպետք իրերից ազատվելու այդ եղանակը  հանգեցրեց նրան, որ այսօր Կալիֆորնիայի   երկու նահանգների` Ալյասկա և Հավայան կզղիների միջև “լողում է” միլիոնավոր կեղտերից բաղկացած  “նոր մայրցամաքը”:Այժմ այդքան էլ զարմանալի չէ լսել այն մասին,  թե  մահացած թռչունների ստամոքսում հայտնաբերվել են մկրատ, կրակայրիչ, ատամի խոզանակ, որոնք  հայտնվել են  կենդանիների օրգանիզմում կեր հայթհաթելիս:

Մեծ Աղբային Կղզի

       

Խաղաղ օվկիանոսում կա մի գարշահոտ վայր Մեծ աղբային կղզի անունով: Այժմ նրա չափը 1,8մլն քառ.կմ է, որը շարունակում է աճել: Հետաքրքիրն այն է, որ բնապահպաններին այն համարյա չի հետաքրքրում, եւ օվկիանոսի փրկությամբ զբաղված են ընդամենը երեք էնտուզիաստներ` Դեւիդ Ռոտշիլդը, Չառլզ Մուրը եւ Օլավ Հեյերդալը:Ինչպես հաղորդում է La Stampa իտալական թերթը, Խաղաղ օվկիանոսում կա երկու աղբային կղզի: Նրանցից մեկը, որն անվանում են Great Pacific Garbage Patch, գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիայի ափից շուջ 800 կմ հեռավորության վրա, Հավայան կղզիների մոտ, իսկ երկրորդը` ճապոնական կղզիներից արեւելք:Այս աղբակղզիներն առաջացել են օվկիանոսային հոսանքների ազդեցության տակ, որոնք մարդկային գործունեության թափոնները փոխադրում են օվկիանոսի անշարժ մասերը, որտեղ էլ այն կուտակվում է: Հիմնականում դրանք պլաստիկ շշեր, տոպրակներ են, ատամի խոզանակներ, զանազան թեթեւ չսուզվող առարկաներ: Քիմիական եւ ածխաջրածնային նյութերով պատված պլաստմասսան օվկիանոսային ֆաունայի համար հսկայական վտանգ է ներկայացնում: Նշենք նաեւ այն հանգամանքը, որ պլաստիկ շիշն ամբողջությամբ քայքայվում է հազար տարվա ընթացքում:Ասում են` ֆրանսիացի անվանի օվկիանոսագետ Ժակ Իվ Կուստոյի որդին, ով մեկնել էր Հավայան կղզիներ ֆիլմ նկարահանելու, քիչ էր մնացել սրտի կաթված ստանար` տեսնելով աղբի “սարերը”, որոնց պատճառով այստեղ ոչնչացել են թռչունների մի քանի տեսակ եւ ծովային կրիաներ:      Նավերն աղբակղզիների մոտով հազվադեպ են անցնում, իսկ հազարավոր կիլոմետրեր ձգվող աղբակույտը դանդաղ կուտակվում է հզոր օվկիանոսի անծայրածիր տարածքներում…
Շնաձկները կարող են կորցնել Խաղաղ օվկիանոսի բնակավայրերի մի հատվածը

Գլոբալ տաքացման հետևանքով շնաձկները կարող են կորցնել Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածի բնակավայրերի 35 տոկոսը, բայց միևնույն ժամանակ ձկնքաղերը և թունաները կընդլայնեն իրենց “ունեցվածքները” : Այս մասին տեղեկացնում է Nature Climate Change ամսագիրը:ԱՄՆ-ի օվկիանոսային և  մթնոլորտային ազգային կենտրոնի մի խումբ հետազոտողներ համեմատել են մինչև 2100 թվականը 23 ծովային բնակիչների արտագաղթի տվյալները: Այս մասին հայտնում է Ria.ru կայքը:«Մենք կանխատեսում ենք, որ Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասի բնակավայրերի  35 տոկոսը կփոխվի»,-ասվում է հոդվածի մեջ:Ծովային բնակիչների բնակավայրերի փոփոխությունը կախված է ջրում սննդարար նյութերի քանակության փոփոխությումբ: Ըստ հետազոտողների` նրանց ուսումնասիրությունը կօգնի գտնել ծովային կենդանիների պահպանման երկարաժամկետ միջոցներ:

Ճապոնիայի ցունամիի հետևանքները  <<լողում>> են Խաղաղ օվկիանոս

      

Ճապոնիայում այս տարվա մարտի 11-ին տեղի ունեցած ցունամիի ավերածությունների թողած «հետեւանքները»  մոտենում են Հավայան կղզիներին: Խաղաղ օվկիանոսի ջրերը կլանել են շուրջ 5-20 տոննա աղբ` կահույքի մասեր, ձկնորսական նավակներ, սառնարաններ, որոնք արագորեն շարժվում են Խաղաղ օվկիանոսով: Հավայան կղզիների համալսարանի հետազոտողները հետեւել են ավերակների շարժին եւ նրանց գնահատմամբ՝ արդեն հաջորդ երեք տարիների ընթացքում դրանք կարող են մոտենալ ԱՄՆ – ի արեւմտյան ափին: Այդ մասին գրել է  բրիտանական Daily Mail պարբերականը: «Մենք ունենք, կոպիտ հաշվարկներով, Ճապոնիայից հոսող 5- 20 մլն տոննա աղբ»,- պարբերականի հետ զրույցում հայտարարել է համալսարանի գիտաշխատող Ջան Հաֆները:Նրա փոխանցմամբ, ռուսական  ուսումնական STS Pallada նավի անձնակազմի անդամներն անցած  ամիս Միդուեյ կզու մոտով անցնելիս, Ճապոնիայից 2000 մղոն հեռավորությամբ տարատեսակ առարկաներ են տեսել՝ կահույքի կտորներ, որոշ սարքեր, ամեն բան, ինչ կարող է ջրի երեսին լողալ, նաեւ ձկնորսական նավակ են վերցրել: 20 ֆունտ երկարությամբ նավակի վրա ներկով գրված է եղել «Fukushima»: «Դա իսկապես մեր առաջին փաստարկված զեկույցն է ցունամիի հետեւանքներով առաջացած աղբի վերաբերյալ», – ասել է գիտաշխատող:Հիշեցնենք, որ  մարտի 11-ին Ճապոնիայի հյուսիս- արեւելքում տեղի ունեցած տարերային աղետի՝ 9.0 մագնիտուդով երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով 20,000 մարդ զոհվել կամ անհետ կորել է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: