Կուսակցական համակարգեր

Քաղաքական համակարգում կուսակցությունների գործունեությունը մեծապես պայմանավորված է տվյալ երկրում գործող կուսակցական համակարգով: Իր հերթին այս կամ այն կուսակցական համակարգի ձևավորումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ քաղաքական համակարգի բնույթով, սահմանադրությամբ, ընտրական օրենսդրությամբ և այլն: Կուսկացական համակարգերը դասակարգվում են 3 խմբի՝

միակուսակցական,

երկկուսակցական,

բազմակուսակցական:

Այս դասակարգման հիմքում դրված է ոչ թե կուսակցությունների թվաքանակը, այլ պետական իշխանության ձևավորման գործում կուսակցությունների մասնակցության չափը: Միակուսակցական համակարգում պետական իշխանության և կառավարության ձևավորման իրավունքը վերապահված է 1 կուսակցության, որը մոնոպոլ կերպով ձևավորում է պետական իշխանության բոլոր ինստիտուտները: Այստեղ կարող են գործել այլ կուսակցություններ ևս, որոնք սակայն քաղաքական գործընթացների վրա էական ազդեցություն չունեն և չեն կարողանում մասնակցել պետական իշխանության իրականացմանը: Միակուսակցական համակարգի դասական օրինակներ են Չինաստանը, կուբան, որտեղ գերիշխող է կոմունիստական կուսակցությունը, որն էլ երկարաժամկետ կտրվածքով միանձնյա ղեկավարում է պետությունը: Միակուսակցական համակրգը ունի ինչպես իր առավելությունները, այնպես էլ թերությունները: Միակուսակցական համակարգի առավելություն կարելի է համարել այն, որ ավելի հեշտ է հասնել հասարակության համախմբման (կոնսոլիդացիայի), ձևավորել միասնական տրամադրություններ երկրի քաղաքական զարգացման վերաբերյալ: Ավելի շատ են միակուսակցական համակարգի բացասական հետևանքները, մասնավորապես, քաղաքական այլընտրանքների բացակայությունը, որի դեպքում հնարավոր չէ մշակել քաղաքական զարգացման այլընտրանքային սցենարներ: Միակուսակցական համակարգը հանգեցնում է քաղաքական մրցակցության թուլացման, որից համակարգը կարող է հայտնվել ստագնացիայի կամ լճացման մեջ: Մյուս կարևոր թերությունն այն է, որ պետական կուսակցական բյուրոկրատիան սերտաճում է միմյանց հետ, ինչը նույնպես խանգարում է երկիրը արդյունավետ կառավարելու գործում: Երկկուսակցական համակարգերը հիմնականում բնորոշվում են նրանով, որ այստեղ գործում են 2 հիմնական կուսակցություններ, որոնք միմյանց պարբերաբար փոխարինում են իշխանության ղեկին: Երկկուսակցական համակարգի դասական օրինակներ են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան: Այստեղ, բացի 2 հզոր կուսակցություններից գործում են նաև այլ գաճաճ կուսակցություններ ևս, որոնք իրենց ակտիվությունը պարբերաբար ցուցաբերում են տեղական մակարդակում, բայց համապետական քաղաքական գործընթացների վրա եական ազդեցություն չունեն: Երկկուսակցական համակարգի առավելություններից է այն, որ այստեղ քաղաքական ուժերը կարողանում են ձևավորել մրցակցային դաշտ և հասարակությանը ներկայացնել այլընտրանքային քաղաքական ծրագրեր: Երկկուսակցական համակարգի դեպքում կուսակցությունները պարբերաբար փոխարինում են միմյանց իշխանության ղեկին: Մեկի հաղթելու դեպքում, մյուսը դառնում է ընդդիմություն: Այս համակարգերում ընդդիմության դերակատարումը շատ բարձր է, որովհետև այն իրենից ներկայացնում է կառավարող կուսակցության ռեալ այլընտրանք: Երկկուսակցական համակարգը ունի նաև որոշ թերություններ: Այս համակարգի գործունեության դեպքում ավելի թույլ են ներկայացված փոքրամասնության տեսակետները և շահերի արտահայտման տեսանկյունից սոցիալական տարբեր խմբեր կարող են դուրս մղվել քաղաքական տեսադաշտից: Բացի այդ, երկկուսակցական համակարգի պարագայում որոշակի քաղաքական իրավիճակներում ձևավորվում են արմատական-ծայրահեղական մոտեցումները, ամեն ինչ սևի և սպիտակի մեջ ներկայացնելու միտումները, ինչը իր հերթին հասարակությունում առաջացնում է պառակտում 2 հակադիր ճամբարների միջև: Բազմակուսակցական համակարգը ամենատարածվածներից մեկն է: Այս դեպքում հստակ պետք է տարբերակել կուսակցությունների բազմաքանակություն և բազմակուսակցականություն հասկացությունները: Կուսակցությունների բազմաքանակությունը չի նշանակում բազմակուսակցական համակարգի առկայություն: Բազմակուսակցական համակարգեր ձևավորվում են այն պարագայում, երբ երկարաժամկետ կտրվածքով քաղաքական ուժերից ոչ մեկը միանձնյա չի կարողանում ձևավորել կառավարություն: Այս դեպքում մի քանի քաղաքական կուսակցություններ կոալիցիոն սկզբունքներով կարող են ձևավորել կառավարություն, և միմյանց միջև կիսել քաղաքական պատասխանատվությունը: Դեմոկրատական կառավարման տեսանկյունից բազմակուսակցական համակարգը ավելի ընդունելի է, քանի որ այն թույլ է տալիս հասարակական ավելի լայն շերտերի շահերը ներկայացնել քաղաքականության մեջ: Բազմակուսակցականության հաստատմանը նպաստում է նաև երկրում գործող ընտրական օրենսդրությունը, որը կարող է թույլ տալ փոքր կուսակցություններին ևս ներկայացված լինել խորհրդարանում և գործադիր իշխանության մեջ: Բազմակուսակցական համակարգի հիմնական թերություններից կարելի է համարել այն հանգամանքը, որ չափից դուրս մանր կուսակցությունների հայտնվելը խորհրդարանում կարող է դժվարացնել կառավարության վերջնական ձևավորման գործընթացը, ինչպես նաև հասարակությունը տրոհել ավելի մանր խմբերի, որի դեպքում հետագայում դժվարանում է ձևավորել միասնական քաղաքական տեսակետներ:

Եզրակացություն

Ըստ իս ես ավելի հակված եմ երկկուսակցական համակարգին, քանի որ իմ կարծիքով այն ավելի ընդունելի է, չնայած հիմանակնում ավելի գրևակշռող է բազմակուսակցությունը: Բազմակուակցության դեպքում շատ են պառակտումները, և շատ քիչ փոխզիջումները: Ամեն կուսակցություն փորձում է հաստատել իր օրենքը, և այն դարձնել համընդհանուր ճշմարտություն: Եվ արդյունքում  կստացվի, որ շատ են տարաձայնությունները, և ընդհանուր հայտարարի գալը էլ ավելի դժվար է:

Իմ կարծիքով միակուսակցական համակարգը ավելի ազատ համակարգ է, որովհետև նրան չեն խանգարում այլ կուսակցական համակարգեր և այստեղ ընդունվում է մեկ օրենք, որը և անմիջապես հաստատվում է` առանց քննարկումների և կարծիքների: Ես չեմ ընդունում այս կուսակցության համակարգը, որովհետև այստեղ մրցունակություն չկա և երկիրը միշտ  մեկ կուսակցության և մեկ կուսակցության որոշումների ազդեցության տակ է:

Ես ավելի հակված եմ երկկուսակցական համակարգին, որովհետև այդ դեպքում չեն լինի շատ տարաձայնություններ և այնպես էլ չի, որ կուսակցությունը միանգամից կարող է հրապարակել իր օրենքը: Նրանք երկուսով պետք է համագործակցեն և գան ընդհանուր հայտարարի: Մյուս կողմից այս կուսակցական ձևը էլ ավելի հետաքրքիր է դարձնում այն հանգամանքը, որ գրեթե միշտ նրանք մրցունակության մեջ են լինելու և իմ կարծիքով կփորձեն առավելագույնը անել , որ հաստատվի հենց իրենց օրենքը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: