Ակուտագավա Թավուտում

загруженное (1)

• Խոսենք պատմվածքի ձևի մասին.ներկայացման հետասքրքիր ձև է ընտրել հեղինակը, ի՞նչ է հաղորդում նման ձևը պատմվածքին:Եթե մի փոքր ազնիվ լինեմ, ապա հենց ամենասկզբից էլ կասեմ, որ այս ստեղծագործության ոճը առաջին հայացքից ինձ համար անծանոթ և մի փոքր էլ խորթ թվաց: Առանց հասկանալու սկսեցի այն կարդալ ու երբ արդեն վերջացնում էի, հասկացա, որ թեև տարօրինակ ստեղծագործական ոճով, բայց այնուամենայնիվ հետաքրքրություն առաջացրեց: Այո, հենց հետաքրքրություն առաջացրեց իր այն ոճով, որը ոչ փիլիսոփայական է, ոչ արկածային, ոչ էլ ուրիշ մեզ հասու ոճերից մեկով: Եթե ինձ մնար, ապա այս ձևը ես կհամարեի հենց Ակուտագավայական մի ձև, որը բնորոշ է միմիայն ճապոնական գրականությանը: Ներկայացման շատ հետաքրքիր ձևով է մեզ մատուցել հեղինակը` շատ պարզ, հասկանալի, հետաքրքիր, ինչ-որ տեղ խառնիխուռն և մասամբ էլ դրամատիկական կամ էլ չգիտեմ` երևի սիրային:Շատ խառնաշփոթ սպանության մեջ ստացվում է, որ բոլորը սպանել են տղամարդուն, բայց իրականում ոչ ոք չի սպանել:Նման ոճով ստեղծագործություն ես առաջին անգամ էի կարդում: Այն ստեղծագործությանը հաղորդում է վստահություն, հետաքրքրություն և(սա իմ կարծիքն է) նովելի նման կտրուկ վերջաբան: Ու հենց այս չբացահայտված սպանությունն է, որ առաջացրեց հետաքրքրություն:

• «Ձեզ սարսափելի է թվում: Դատարկ բան. Տղամարդուն սպանելը հասարակ գործ է: Երբ ցանկանում են կնոջը տիրել, տղամարդուն միշտ սպանում են: Միայն թե ես սպանում եմ սրով, որ գոտուս տակ է, իսկ ահա դուք` ոչ մեկդ, չեք ապավինում սրին, սպանում եք իշխանությամբ, փողով, իսկ երբեմն էլ` շողոքորթ բառերով: Ճիշտ է, այդ դեպքում արյուն չի թափվում, տղամարդը մնում է կենդանի, բայց համենայնդեպս, դուք նրան սպանում եք: Եթե միայն մտածեք, ում մեղքն է ավելի ծանր` ձերը, թե իմը, ով գիտե»:Այո սպանություն: Դատարկ բան, որ բոլորն էլ մի վայրկյանում կարող են անգիտակցաբար(կամ գիտակցաբար` չգիտեմ) սպանել: Սակայն ու մեղքն է ավելի ծանր: Նրա, ով սպանում է թրով, թե նրա ով սպանում է խոսքերով, իշխանությամբ կամ բառերով: Անկեղծ լինեմ. ես ոչ մի ձևին էլ հակված չեմ: Արհամարանքն է, որ գերազանցում է երկուսին էլ: Արհամարելով տվյալ անձին դուք էլի սպանում եք նիան, սակայն նա է տանջվեղի դերում հըանդես գալիս, այլ ոչ թե դուք: Նա է օր ու գիշեր մտածում, թե ինչու արժանացավ ձեր արհամարանքին: Իսկ դուք ուղղակի ձեզ բարձր եք պահում և ոչ մի մեղք չեք զգում ձեզ վրա(սա մասամբ): Չեք մտածում, որ մարդասպանություն եք դործել և կդատապարտվեք, և չեք էլ մտածում որ շատ կոպիտ վիրավորեցիք և զղջում եք:Ավազակը միայն սպանում էր սրով: Երևի սա նրա համար, որ ոչ մի բացատրություն չունի դրա համար: Նա ուղղակի ավազակ է և սպանում է իր զոհերին: Չի ցանկանում ավազակներին որ բնորոշ խոսքով սպանել: Բայց այս ստեղծագործությունում արդյոք սուրն էր, որ սպանեց տղամարդում թե… «Եվ, վերջ ի վերջ, ինչպես և ցանկանում էի, տղամարդուն կյանքից չզրկելով, կարողացա կնոջը տիրանալ: Տղամարդուն չսպանելով: Այո, տղամարդուն կյանքից չզրկելով»:Հենց այստեղ էլ կանգ առավ նախոր միտքս: Չի ցանկանում ավազակներին որ բնորոշ խոսքով սպանել: Բայց այս ստեղծագործությունում արդյոք սուրն էր, որ սպանեց տղամարդում թե…: Այո հենց այդ թե-ն է, որ փոխեց ամեն ինչ ավազակի ներքին աշխարհում: Կախված լինելով այդ թե-ից զգաց, որ ևս մեկ անմեղ սպանություն չծանրանալու համար նրա սրտին, կարող է և պիտի սպանի խոսքերով: Զգաց, որ այդ կնոջ համար չարժե ևս մեկ անմեղ մարդու զրկել ապրելու հնարավորությունից: Ու թեև ավազակ էր, այդ մի սպանությունը չմեղմացրեց նրա վրճակը: Նա մնաց ու կման ավազակ: Այս բարոյական սպանություն նա ավելի վեր դասեց նախորդներից և հասկացավ որ թեև դատելու են րիեն, բայց գոնե մի փոքր հպարտանալու տեղ ունեցավ:

• Խոսենք կնոջ մասին. կնոջ ինչպիսի կերպար գծագրվեց` նրա խոստովանությունը լսելուց և արարքները համադրելուց հետո:Կնոջ խոստովանությունը կարդալուց հետո, նրա կերպարը ինձ համար անբացահայտված մանց: Արդյոք կարող էր պատահել, որ մի սովորական կին փոխեր մի այդպիսի ավազակի մտածելակերպ: Այն մտածելակերպը, որ ֆիզիկական սպանությունից արագ անցավ մտավոր սպանությանը: ես մնում եմ իմ այն համոզմանը, որ ավազակը չսպանեց տղամարդուն, սակայն ես չեմ էլ հավատում, որ այդ բանը արեց կինը:

 • Կնոջ խոսքերը. « Լսեք: Այն բանից հետո, ինչոր պատահեց, ես ձեզ հետ այլևս չեմ կարող ապրել: Ես որոշել եմ մեռնել: Բայց…բայց դուք էլ մեռեք: Դուք տեսաք իմ խայտառակությունը: Դրանից հետո ես չեմ կարող ձեզ կենդանի թողնել»:Այս անհասկանալի ստեղծագործության մեջ, հաջորդ միտքը հակասում է նախորդին: Ախր չգիտեմ… Չէ, ես մնում եմ իմ այն համողմանը, որ կինը չէ, որ սպանեց տղամարդուն: Նա ուղղակի չցանակցավ, որ տղամարդը ապրի իր խայտառակությունից հետո: Իսկ չցանականալը չի նշանակում սպանել, և ոչ էլ ցանական սպենել: Գուցե այս տողերը միտում ունեին, որ տղամարդը գնա ինքնասպանության…

 • Սպանվածի ուրվականը գուշակուհու շուրթերով: Այս հատվածը կարդալիս` ուշադրություն դարձրու ամուսնու հետևյալ խոսքերին ու փորձիր վերլուծել. Երբ ներկայացնում է այն տեսարանը, երբ ավազակը համոզում էր կնոջն իր հետ ամուսնանալ` ասելով, որ կինն իրեն դուր է եկել և կինը ուշադրությամբ լսում էր: Ամուսինն ասում է. «Ես երբեք կնոջս այդպես գեղեցիկ չէի տեսել>»: Ինչո՞ւ հենց այդ պահին ամուսինն այդքան սուր զգաց կնոջ գեղեցկությունն ու նրա գեղեցկուհի կոչեց: Ի՞նչ պահ էր դա, ինչպիսի իրավիճակ, ե՞րբ է նման բան լինում:Ամուսինը կնոջ գեղեցկությունը միշտ էլ նկատել է: Դա երևաց սռեղծագործության ամենասկզբից: Ուղղակի այդ պահին այդ գեղեցկությունը կնոջը կորցնեկու պահին առավելության հասավ: Ու անկախ ամեն ինչից, նա նրա կինն էր, և նա սիրում էր նրան:

• Արդյո՞ք ամենաճշմարտացին ամուսնու պատումն էր:

Չի ակրելի ասել, որ ամենաճշմարտացին ամուսնու պատուն էր, բայց չի էլ կարելի ասել, որ նրանը չէր: Ես էլ եմ խճճվել այս խառաշփոթում իր միտքն էլ է մեկը մյուսին հակառակ թվում:Կոնկետ ինձ համար ամուսնու խոստովանությունը այնքան էլ խելքին մոտ չթվաց: Նա չէր կարող կնոջը գեղեցիկ համարել, այն ժամանակ երբ նա պետք է զայրույթով, ատելությամբ և վրեժի ծարավով լեցուն լինել: Սակայն վերևում նշեցի, որ այդ պահին այդ գեղեցկությունը կնոջը կորցնեկու պահին առավելության հասավ: Ու անկախ ամեն ինչից, նա նրա կինն էր, և նա սիրում էր նրան: Երևի և ամենայն հավանականությամբ ավազակի նման հասկացել էր, որ կինը չարժե այդչափ, և որ արդեն կորցրել է նրան: Ուղղակի ցանակացավ վերջին անգամ զգալ նրա գեղեցկությունը և հասկացնել, որ գեղեցկության զոհ դարձավ:

• Ո՞րն էր ճշմարիտը:

Զարմանալին այն էր, որ հեղինակը չի առանջնացրել ճշմարիտը կեղծիքից և խառը ներկայցրել է: Նա ամեն դրվագում, ամեն խոստովանության մեջ տարբեր մտքեր է հաղորդել, և թողել է, որ կարդալով մենք հասկանանք հավանական ճշմարտությունը և գտնենք մեզ համար ճիժտ ճշմարտությունը:

 • Ի՞նչ ենք հասկանում ճիշտ ու ճշմարիտ ասելով: Սահմանեք, թե որն է ճշմարտության մասին ձեր պատկերացումը հիմա ու հենց այս պահին:

Ինձ համար ճիշտը այն չէ, որը մոտ է ճշմարտությանը, և ոչ էլ այն, որ օրինակ ենթադրում են ներկաներից շատերը: Յուրաքանչյուր մարդ պետք է գտնի իր համար, իր հասանելիության սահմաններում ճիշտը: Սակայն պետք չէ այն հաստատել, կամ ստիպողաբար պնդել, որ դա է միակ ճիշտն է, քանի որ այն երբեք բացարձակ ճշմարտություն չի դառնա: Այն միայն քեզ համար է ճիշտ:

 • Ակուտագավա. Ո՞վ էր, ի՞նչ է գրել ու ինչպե՞ս:

Ակուտագավայի ստեղծագործությունները մեծ ազդեցություն ունեն Ճապոնիայի գրական կյանքում: Ակուտագավան ճանաչվել է Ճապոնիայի ազգային հերոս: Ճապոնիայում գրական բարձրագույն մրցանակը կրում է Ակուտագավայի անունը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: